Ավագ Ուրբաթի արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեցին ապրիլի 21-ի երեկոյան` Խավարման կարգով: Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվող խորհրդավոր արարողության ընթացքում Ավետարաններից յոթ հատվածներ ընթերցեցին, որոնք բովանդակում են Հիսուս Քրիստոսի Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնությունը, Հիսուսիª ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առջեւ տարվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ընթերցումներն ընդմիջվում էին սաղմոսների ընթերցանությամբ եւ Սբ. Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով:
ՙՈւր ես մայր իմ՚ հոգեւոր երգից հետո քարոզ խոսեց Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը` անդրադառնալով օրվա խորհրդին, քրիստոնյայի հոգեւոր կյանքում նրա նշանակությանը:
Ապրիլի 22-ինª կեսօրին, Մայր Տաճարում կատարվեց Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող արարողությունը, իսկ երեկոյան ժամերգության ավարտին` Թաղման կարգը, որի ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը միաբանների թափորով պտտեցվեց եկեղեցու շուրջըª ի տես բարեպաշտ ժողովրդի£
Ապրիլի 23-ինª Ավագ Շաբաթ, եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո տեղի կունենա Ճրագալույցի Ս. Պատարագ£