Առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:
Ժողովին քննության առնվեցին եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներ, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ: Քննարկումների ընթացքում մասնավորապես անդրադարձ կատարվեց թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը: Կարևոր նկատվեց, որ հոգևոր հովիվներն առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ և համայնք, հովիվ և ընտանիք հարաբերությունների սերտացմանը: Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների և աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետևանքով հասարակական կյանքում տեղ գտնող երևույթների առիթով` ժողովականները ընդգծեցին տուժած ընտանիքների և անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվեց նաև հոգևոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում: Այս առչությամբ, քննության առնելով առանձին պարագաներ, որոշվեց, որ որևիցե բացառություն չպետք է լինի:
Ժողովի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց վանքերի և եկեղեցիների պահպանման և հոգատարության խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն էր թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որևէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց թեմակալ առաջնորդներին` գնահատանք հայտնելով թեմերում հոգևոր սպասավորների կողմից իրականացվող նվիրյալ ծառայության համար: