Ապրիլի 12-ը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու և Գետարգելի Ս. Նշան վանքի ուխտի օրն է

Ապրիլի 12-ը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու և Գետարգելի Ս. Նշան վանքի ուխտի օրն է

     Ապրիլի 12-ին` Կրկնազատկին, Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու ուխտի օրն է: Հաստատված ավանդույթի համաձայն այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հայտնի հրաշագործ Ս. Ավետարանը:
     Ապրիլի 12-ը նաև Կոտայքի թեմի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Ս. Նշան վանքի ուխտի օրն է: