Աշխարհի եւ Ավանդական կրոնների առաջնորդների համագումարի նախապատրաստական ժողով Ալմա-Աթայում

Հոկտեմբերի 28-29-ին Ալմա-Աթայում (Ղազախստան) տեղի ունեցավ Աշխարհի եւ Ավանդական կրոնների առաջնորդների երրորդ կոնգրեսի նախապատրաստական ժողովը:

Ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Համաժողովն անց է կացվում Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան Նազարբաեւի բարձր հովանու ներքո, որի նպատակն է կրոնների միջեւ երկխոսության ուղիներ գտնելը եւ ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ մտքերի փոխանակումը: