Այց Մումբայի Սուրբ Պետրոս Հայկական եկեղեցի (Բոմբեյ)

Այց Մումբայի Սուրբ Պետրոս Հայկական եկեղեցի (Բոմբեյ) 05.10.2009

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ռեգբիի թիմը, որը սույն թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը գտնվում էր Մումբայ քաղաքում Հնդկաստանի Ռեգբիի առաջնությանը մասնակցելու նպատակով, հոկտեմբերի 3-ը անցկացրեց Մումբայի հայկական Սուրբ Պետրոս եկեղեցում (կառուցված 1796 թ.):

Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայ ուսանողները լծվեցին եկեղեցու եւ շրջակայքի մաքրման եւ բարեկարգման գործին: Աշխատանքի ավարտին Հայր Խորենի նախագահությամբ եւ ճեմարանականների մասնակցությամբ կատարվեց երեկոյան ժամերգություն:

Երկար դադարից հետո պատմական Սուրբ Պետրոս եկեղեցու կամարների ներքո կրկին հնչեց եւ երկինք վերառաքվեց հայի աղոթքը` նոր շունչ պարգեւելով Մումբայի հայկական եկեղեցուն: