Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան տարեդարձի առիթով
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվեցին բազմաթիվ շնորհավորագրեր պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներից ու օտարերկրյա դեսպաններից: Այս առիթով Նորին Սրբությանը շնորհավորեց եւ իր բարեմաղթանքները բերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Տարեդարձի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելեց եւ իր շնորհավորանքները բերեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ՀՀ Ազգային Ժողովի պատվո մեդալ հանձնեց Վեհափառ Հայրապետին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների համար:
Նույն օրը Նորին Սրբությանը Ս. Էջմիածնում շնորհավորեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը, մշակույթի վաստակաշատ գործիչներ: