Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության առիթով Մայր Տաճար կբերվի Սկեւռայի մասնատուփը
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Ս. Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով:
Այդ օրը, ավանդույթի համաձայն, Մայր Տաճար կբերվի Սկեւռայի մասնատուփը, որպեսզի բարեպաշտ հայորդիները կարողանան հաղորդ դառնալ սրբազան մասունքներից բաշխվող օրհնությանը: