Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին

Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՀայկական ներկապնակ՚ նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին` ուղեկցությամբ Սերգո Երիցյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի:
Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կարևոր այս նախաձեռնության կազմակերպիչներին: Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջև մշակութային կապերը` այդպիսով նպաստելով եղբայրության և համագործակցության առավել ամրապնդմանը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա` առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների և փորձի արդյունավետ փոխանակման:
Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության և ձեռք բերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրեց նաև, որ առաջիկային Մայր Աթոռում իբրև պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր ցուցադրվելու են ինչպես Արշիլ Գորկու նկարները, այնպեսև ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ: