Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ ավստրիացի ուսանողների
Փետրվարի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուսանողների` ուղեկցությամբ հայագետ Յասմին Դունթղագութի:
Յասմին Դունթղագութը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար եւ ներկայացրեց այցելության նպատակը: Նա մասնավորապես նշեց, որ Ավստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հավաքված և տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների այս խումբն ամեն տարի այցելում է որևէ մի քրիստոնյա երկիր։ Այս տարի խումբը այցելել է Հայաստան` ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն և առհասարակ հայերի առօրյա կյանքին:
Վեհափառ Հայրապետը ուրախություն հայտնեց ուսանողներին ընդունելու կապակցությամբ` նշելով, որ նրանց այցելությունը հիշեցնում է իր ուսանողության տարիներն Ավստրիայում: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգևոր մշակույթը նորանոր ներշնչումների աղբյուր դառնա նրանց համար:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ