Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մանկական ՙԵվրատեսիլ 2011՚-ի մասնակիցներին
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մանկական ՙԵվրատեսիլ 2011՚ մրցույթի մասնակիցներին:
Նորին Սրբությունը, ողջունելով ՙԵվրատեսիլի՚ պատանի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրեց հայ ժողովրդի պատմությանը, ամենայն հայոց հոgևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
ՙՎստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետև արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին՚, - նշեց Վեհափառ Հայրապետը:
Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն ու gնահատանքը բերեց երիտասարդներին, որ վաղ տարիքում այդքան ճիգ, ջանք և աշխատանք են ներդրել` իրենց տաղանդն ի ցույց բերելու և գեղեցիկ բարձունքներ նվաճելու:
Հանդիպման ավարտին պատանիներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: