Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենին
ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակության այցը Մայր Աթոռ
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի:
Սրբազան Հայրը ողջունեց պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց դատական պրիստավների դժվարին ծառայությանը, որը կոչված է հաստատելու եւ իրագործելու արդարադատությունը եւ իրավունքի պաշտպանությունը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային գանձերին: