Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հոկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ և սերտ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում կրոնների միջև համերաշխ գոյակցությանը, որի ականատեսն է եղել հովվապետական իր այցի ընթացքում: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև մտահոգություն հայտնեց Սիրիայում տիրող քաղաքական բարդ իրավիճակի համար` մաղթելով, որ Աստծո օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը հաղթահարի իր առջև ծառացած խոչընդոտները: 
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը, հաջողություն ցանկանալով պրն. Հարիրիի դիվանագիտական առաքելությանը, նաև մաղթեց, որ ցավն ու տառապանքը հեռու մնան Սիրիայի ժողովրդից և խաղաղությունը շուտով վերականգնվի երկրում: