Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սիսքո սիսթեմզ» ընկերության գլխավոր տնօրենին
Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սիսկո սիսթեմզ» ընկերության ավագ փոխնախագահ, գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլային` ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանի:
Հանդիպմանը Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մարիո Մացցոլայի գլխավորած ընկերության կարևոր ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում` ուրախություն հայտնելով նաև, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար սահմանված մրցանակն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնվելու է վերջինիս:
Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիար Մացցոլայի ներկայությունը Հայաստանում մեծ օգտակարություն պիտի ունենա և խանադավառություն պարգևի հատկապես ոլորտի երիտասարդ մասնագետներին:
Իր սրտի խոսքն ասաց նաև տիար Մարիո Մացցոլան` նշելով, որ այս օրերին Հայաստանում ամենուրեք զգացել է հայ ժողովրդի ջերմությունը: «Սիսկո սիսթեմզ» ընկերության տնօրենը նաև մեծ պատիվ նկատեց նման մրցանակի արժանանալը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես գիտության և մշակույթի գործիչներին Եկեղեցու կողմից ցուցաբերվող աջակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Մարիո Մացցոլան խոսեցին նաև 2015 թվականին հիշատակվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և ծրագրվող միջոցառումների մասին: