Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեյի Համազգային ճեմարանի սաներին

Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային ՙԱրշակ և Սոֆի Գոլստըն՚ ճեմարանի սաներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց£ Համազգայինի 10-րդ և 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով:
Վեհափառ Հայրապետը ողջունելի և գովելի նկատեց այլևս ձևավորված այն ավանդույթը, որ դպրոցի սաներն այցելում են Հայաստան: ՙՎստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում և դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու և ձեր կարևոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթացին՚, - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին ամուր և հաստատուն պահել սերը Հայոց Եկեղեցու և հայ ինքնության նկատմամբ, ծառայություններ ստանձնել հայ կյանքից ներսª դրսևորելով ստեղծագործական ոգի և նախանձախնդրություն:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև Համազգային ճեմարանի մանկավարժներին և տնօրինությանը, ովքեր նախանձախնդիր են, որ իրենց զավակները կրթվեն հայի ոգով և ազգային գիտակցությամբ:
Համայն հայության նվիրական կենտրոնում նման ջերմ ընդունելության համար Վեհափառ Հայրապետին ճեմարանականների անունից իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ճեմարանի հայոց լեզվի ուսուցչուհի Բեթի Մարաշլյանը:
Այնուհետև Նորին Սրբությունը պատասխանեց սաներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու ներկայիս կյանքին ու մեր ժողովրդի մեջ նրա ստանձնած առաքելությանը: