Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի արտաքին գործերի նախարարին

Նոյեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու երկրների միջև պատմական հարուստ ու ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և առաջընթաց ապրել: ՙՌումինիան շատ հարազատ է մեր հոգուն ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ դարեր առաջ կայք է հաստատել հայությունը, իր զորեղ հետքը թողել ռումին կյանքում և նպաստել երկրի առաջընթացին, այլ նաև այն պատճառով, որ Ռումինիան պարգևել է մեզ Հայոց Հայրապետ` Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով դժվարին ժամանակներում կարևոր ծառայություն մատուցեց մեր ժողովրդին՚, - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով, որ Վազգեն Ա Հայրապետի շնորհիվ է նաև այդ սերը ձևավորվել Ռումինիայի հանդեպ: Տարիներ առաջ իրեն շնորհված Ռումինիայի բարձրագույն պարգևը` ՙՌումինիայի աստղը՚, Հայոց Հայրապետը նկատեց իբրև գնահատանք Ռումինիայի կյանքում հայ ժողովրդի ունեցած կարևոր դերակատարության և ծառայության:
Նախարար Թեոդոր Բակոնսկին իր հերթին ուրախություն հայտնեց կարևոր այս սրբավայր այցելելու հնարավորության համար և Նորին Սրբությանը փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել պատրիարքի եղբայրական ողջույնները: Տիար Բակոնսկին կարևորեց երկու քույր Եկեղեցիների դերակատարությունը հայ և ռումին ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների կարևոր առաքելությանն երիտասարդ սերնդի դաստիարակության գործում` հեռու պահելու երիտասարդությանը կյանքի սխալ ընթացքներից և հավատարիմ` իր ազգային արմատներին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը, ներկայացնելով ռումինահայերի հոգևոր կյանքը և Ռումինիայի հայոց թեմի գործունեությունը, ուրախությամբ արձանագրեց` Ռումինիայի հայ համայնքն արդեն եպիսկոպոս առաջնորդ ունի` ի դեմս Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռումինիայի Արտաքին գործերի նախարարին տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարվա օգոստոսին Ռումինիայում կմասնակցի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին հայկական վանքի հիմնադրման 500-ամյակի տոնակատարություններին և կհանդիսապետի վանքի վերաօծման արարողությունը: