Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Կենտրոնական բանկի նախագահին
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի գլխավորած պատվիրակությանը` կազմված ԱՊՀ տարբեր երկրների կենտրոնական բանկերի պաշտոնյաներից:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկրների միջեւ առկա համագործակցության առիթով` հորդորելով պահպանել եւ առավել զորացնել այն բարեկամությունը եւ ավանդական կապերը, որ շարունակ կերտվել են ժողովուրդների համատեղ ջանքերով:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հաջողություն մաղթեց խմբի աշխատանքներին