Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի դեսպանին
Մարտի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանին, կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ հաստատված սերտ ու բարեկամական կապերը եւ հույս հայտնեց, որ պրն. Չանչունի պաշտոնավարության շրջանում այդ համագործակցությունն էլ ավելի կապրապնդվի ու կզարգանա:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկու ժողովուրդների հոգեւոր կյանքին, ընգծվեց հոգեւոր կյանքի կարեւոր դերակատարությունը հասարակության մեջ բարոյական-հոգեւոր արժեքների ամրապնդման գործում: