Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին
Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին:
Հանդիպմանը կարեւորվեց երկու երկրների միջեւ համագործակցության եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը:
Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգեւոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին եւ հասարակական կյանքում հոգեւոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարեւոր դերակատարությանը: