Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի դեսպանին
Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Նորին Սրբությունը շնորհավորեց նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով եւ բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց հայ-ուկրաինական հարաբերությունների եւ մշակութային կապերի զարգացման մասին, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքի եւ նրա կարեւոր դերակատարության մասին երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաեւ երկու երկրների հոգեւոր կյանքին: