Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի Արտաքին գործերի փոխնախարարին
Ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի Արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ելիսեեւին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների սերտացման եւ երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամության առավել ամրապնդման առիթով եւ շնորհավորեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակի առիթով: Նորին Սրբությունը ի դեմս փոխնախարարի նաեւ իր գնահատանքը հայտնեց Ուկրաինայի իշխանություններին եւ ժողովրդին` Ուկրաինայի հայ համայնքի եւ Ուկրաինայի հայոց թեմի նկատմամբ դրսեւորվող բարյացակամ եւ հոգատար վերաբերմունքի համար: