Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային Հաբիթաթի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային Հաբիթաթի նախագահին 18.09.2011
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային Հաբիթաթի նախագահին

Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ <<Միջազգային Հաբիթաթ ֆոր Հյումենիթի>> կազմակերպության տնօրենների միջազգային խորհրդի նախագահ Քեն Քլեյնի գլխավորած պատվիրակության հետ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ <<Հաբիթաթը>> շարունակում է իր առաքելությունը Հայաստանում կարիքավոր հայորդիների կյանքի բարվոքման համար: Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կազմակերպությանը` մաղթելով, որ Աստված <<Հաբիթաթի>> մարդասիրական ծառայությունն արգասավորի գեղեցիկ իրագործումներով:
Իր հերթին պրն. Քեն Քլեյնը շնորհակալություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Նորին Սրբության զորակցության և ծրագրին բերած մասնակցության համար:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: