Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններին
Փետրվարի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվզին:
Շնորհավորելով դեսպաններին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն ուղղեց նրանց: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նախորդ դեսպանների պաշտոնավարման շրջանում ձևավորված սերտ կապերը դեսպանատան և Մայր Աթոռի միջև կշարունակվեն: Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մեծ Բրիտանիայի հայկական համայնքին և հայոց թեմի գործունեությանը:
Հայոց Հայրապետը դեսպաններին ներկայացրեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաև Մայր Աթոռի գործունեությունը կրթական և սոցիալական ոլորտներում: