Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազախստանի նորանշանակ դեսպանին
Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գար
եգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովին:Շնորհավորելով տիար Բոզջիգիտովին նշանակման առիթով` Նորին Սրբությունը դեսպանին մաղթեց արդյունավոր գործունեություն իր առաքելության մեջ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց երկու երկրների հարաբերություններում առկա առաջընթացը եւ վստահեցրեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է նպաստել երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ առկա ջերմ կապերի եւ համագործակցության սերտացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Ղազախստանում պարբերաբար գումարվող համաշխարհային եւ ավանդական կրոնների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովների կարեւոր դերակատարությանը` ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով Ղազախստանի իշխանություններին այն վերաբերմունքի եւ հարգանքի համար, որ ցուցաբերվում է Ղազախստանում կրոնների նկատմամբ, եւ հասարակության մեջ դրանց առաքելության կարեւ որման համար:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ Ղազախստանի հայ համայնքին, երկրների միջեւ առկա տնտեսական գործակցությանը: