Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի դեսպանին
Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Փանդեին:
Նորին Սրբությունը, հրաժեշտի իր բարեմաղթանքներն ուղղելով տիկին Փանդեին, հաստատեց, որ անցնող տարիներին առանձնահտուկ ջերմությամբ են հատկանշված եղել հարաբերությունները Մայր Աթոռի Ս. Էջմիածնի եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջեւ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ այն ազնիվ օգտակարություններին, որ դեսպանատունը բերել է Հնդկաստան Հովվապետական այցի կազմակերպման, ճեմարանականների` օտար լեզուների իմացության խորացման գործում, ինչպես նաեւ այն ուշադրությանը, որ Հնդկաստանի պետությունը մշտապես ցուցաբերել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հայ-հնդկական հարաբերությունների եւ այդ շրջանակներում իրականացվելիք տարբեր ծրագրերի մասին: