Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները հղեց նրան:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ հայ եւ հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին եւ կարեւորեց նրանց միջեւ առկա հարաբերությունների առավել սերտացումն ու զարգացումը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ աշխարհում խաղաղության հաստատման եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում կրոնական առաջնորդների կարեւոր դերակատարության մասին: