Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին
Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եե Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդոցնեց 4-րդ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին` առաջնորդությամբ ՀՀ Սպորտի եե երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի եե կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կոմիտեի անդամներին իրենց ազնիվ հանձնառության եե ծառայության համար Հայրենիքին եե ազգին: Վեհափառ Հայրապետը կարեեորեց նաեւ համահայկական խաղերի կազմակերպման նախաձեռնությունը, որով աշխարհասփյուռ հայորդիները կարողանում են այցելել Հայրենիք, ճանաչել այն եե կապվել իրենց հայրերի երկրին: «Հայրենիքի ճանաչողությամբ է, որ պիտի կարողանան ապրել Սփյուռքում, պահպանել իրենց ազգային ինքնությունը»,- նշեց Վեհափառ Հայրապետը` հաստատելով, որ նման միջոցառումներն երիտասարդներին կապում են Հայաստանի հետ, նրանց մեջ ամրապնդում հավատն ու ազգային գիտակցությունը, հույս ներշնչում եե լցնում նախանձախնդրությամբ` ապրելու իրենց ազգային արժեքներով:
- - -
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբությունն ընդունեց 4-րդ Համահայկական խաղերի առիթով ժամանած Բուլղարիայի խմբին` գլխավորությամբ տիար Բյուզանդ Կասաբյանի: