Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին 18.03.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

     Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ծայրագույն  Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազորդեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` Մոսկվա): Զրույցի  ընթացքում  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսն  ու  դեսպանն անդրադարձան Կանադայի կյանքի տարբեր ոլորտներում կանադահայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա սերտ գործակցությանը: Անդրադարձ  կատարվեց  նաև  Հայոց  Ցեղասպանության  100-րդ տարելիցի  առիթով  Հայաստանում  և  տարբեր  երկրներում կազմակերպվող  ոգեկոչման  միջոցառումներին:  Այս  առնչությամբԱմենայն  Հայոց  Կաթողիկոսը  Մեծ  Եղեռնի  հարցում  Կանադայիորդեգրած  դիրքորոշման  համար  իր  մասնավոր  գնահատանքը հայտնեց Կանադայի իշխանություններին: Ջերմ  ընդունելության  համար  շնորհակալություն  հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` ՀՀ-ում Կանադայի դեսպանը նշեց, որիր  դիվանագիտական  գործունեությամբ  կշարունակի  նպաստել  հայ-կանադական կապերի ամրապնդմանը:
     Հանդիպմանը  ներկա  էր  Մայր  Աթոռի  Արտաքին հարաբերությունների  և  արարողակարգի  բաժնի  տնօրեն  Տ.  Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: