Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի նախագահին
Մայիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչին:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով սկսված երկկողմ հարաբերությունների եւ նախանշվող համագործակցության առիթով:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին, նրանց բաժին ընկած փորձություններին: Այս առումով կարեւորվեց ժողովուրդների համագործակցությունը, որպեսզի երբեք մարդկության կյանքում ապագայում երբեք չկրկնվեն անցյալի ողբերգությունները:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց Խորվաթիայի նախագահին, որ Բարձրյալ Տերը Խորվաթիայի բարեպաշտ ժողովրդին պարգեւի խաղաղ եւ բcրօր կյանք` երկրի իշխանությունների ջանքերն արդյունավորելով բարի իրագործումներով:
Հանդիպմանը խոսվեց հայկական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի կարեւոր ներդրման եւ եվրոպական արժեհամակարգի մասին, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ կապերի մասին: