Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում:
Զրույցի ժամանակ Վեհափառ Հայրապետը և ՀՀ-ում Լիտվայի դեսպանն անդրադարձան երկու ժողովուրդների բարեկամական կապերին, պետությունների դիվանագիտական հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը` դրանում կարևորելով նաև Լիտվայի հայկական համայնքի դերը:
Մասնավոր անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու և քույր Եկեղեցիների հարաբերություններին: