Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին` ուղեկցությամբ Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսի:

 

Ողջունելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց նրան` վստահություն հայտնելով, որ նմանատիպ այցերը դրական ազդեցություն են ունենում համագործակցության խթանման եւ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջանում ԵԱՀԿ ներդրած ջանքերի եւ իրականացվող ծրագրերի համար:

 

Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ներկայացրեց ԵԱՀԿ գործունեությունը, ինչպես նաեւ իր այցի մանրամասներն ու արդյունքները:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: