Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին
Մարտի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վեհափառ Հայրապետը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, որի շնորհիվ հաղորդակից են դառնում մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին աշխարհում խաղաղության ամրապնդման գործում եւ մասնավորապես ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ի կողմից ներդրված ջանքերի համար: «Լիահույս ենք, որ 21-րդ դարը արդարություն կբերի նաեւ տասնամյակներ եւ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովրդին հուզող հարցերին»,-ասաց Վեհափառ Հայրապետը:
Պատասխան խոսքում պարոն Ժոաո Սոարեշը անդրադարձավ ԵԱՀԿ-ի ներկայիս գործունեությանը: Նա իր հարգանքն արտահայտեց Հայ Եկեղեցու նկատմամբ` նշելով եկեղեցու դերակատարությունը տարածաշրջանում:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: