Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գեմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վեհափառ Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով եւ արդյունավոր գործունեություն մաղթեց իր առաքելության մեջ:

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջեւ առկա սերտ հարաբերություններին ու գործակցությանը` նշելով նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Գերմանիայի դեսպանատան ջերմ կապերը: