Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին
Սեպտեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձավ հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին եւ սերտացող կապերին: Նորին Սրբությունը նաեւ իր օրհնությունը բերեց երկու դատարանների գործունեությանը եւ առաքելությանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար եւ անդրադարձավ Հայաստան այցի ընթացքում ունեցած հանդիպումներին: