Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղարին

Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ներկաներին, գոհունակություն հայտնեց այն ջանքերի համար, որոնք ներդրվում են երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում: Նորին Սրբությունը կարևորեց պատվիրակության խաղաղասիրական առաքելությունը` վստահություն հայտնելով, որ այն իր բարի արդյունքներով պիտի նպաստի խաղաղության պահպանմանը և այդ ուղղությամբ երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու հարաբերություններին քրիստոնեական այլ Եկեղեցիների հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցությանը տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների հանդիպումներին: Ամենայն Հայոց Հայրապետը տեղեկացրեց նաև առաջիկա նոյեմբեր ամսին Հայաստանում գումարվելիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների համաժողովի նախագահության նիստի մասին:
Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Մայր Աթոռի թանգարան, ծանոթացան հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքներին: