Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արժույթի Միջազգային հիմնադրամի տնօրենների պատվիրակությանը
Հոկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արժույթի Միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը երախտագիտությունն արտահայտեց Արժույթի Միջազգային հիմնադրամի տնօրեններին` իրենց ջանքերի ու ներդրումների համար համաշխարհային տնտեսության կայուն ընթացքն ապահովելու մասնավորապես Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Նորին Սրբությունը նրանց գործունեությանը մաղթեց արդյունավետ ընթացք` հանուն մարդկության բարօր ու ապահով կյանքի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը հակիրճ հյուրերին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը, ներկայիս մարտահրավերները: Քննարկվեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական կացությունը իրականացվող հակաճգնաժամային ձեռնարկները: