Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի արտաքին գործերի նախարարին
Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակությանը` Նորին Սրբությունը նկատեց, որ նախարարի այցը լավագույն վկայությունն է այն ջերմ հարաբերությունների, որ առկա են երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ: Հայոց Հայրապետը նաեւ գոհունակություն հայտնեց Ավստրիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար` նշելով, որ հայ համայնքի առկայությունը կարեւոր խթան է փոխհարաբերությունների զարգացման ճանապարհին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վիճակին խորհրդային տարիներին եւ Հայրենիքի անկախացման շրջանին, ինչպես նաեւ ներկայիս գործունեությանը կրթական եւ սոցիալական ոլորտներում: