Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1915թ. Եղեռնի անմեղ նահատակների համար:
Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, պետական այրեր:
* * *
Նույն օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Երեիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեիոր հովիվ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարեիանությամբ գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: