Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաց Եկեղեցու հովվապետին և Վրաստանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաց Եկեղեցու հովվապետին և Վրաստանի նախագահին 15.06.2015
Ցավակցագիր Վրաց Եկեղեցու հովվապետին և Վրաստանի նախագահին

     Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
     Գերագույն հոգևոր խորհրդի, Հայոց Եկեղեցու հոգևորականաց դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից ցավակցություն հայտնելով զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին և վրաց ժողովրդին` Նորին Սրբությունը հայցել է, որ Բարձրյալ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի մահացածների հոգիները:
     Վեհափառ Հայրապետն ուժ և կորով է մաղթել վրաց հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին և աղոթք վերառաքել առ Աստված, որ Տերը Վրաստանը և եղբայրական վրաց ժողովրդին հեռու պահի նման ողբերգություններից: