Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի վարչապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի վարչապետին 13.11.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին` նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը չորս տասնյակից ավել մարդկային անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Խստորեն դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ Վեհափառ Հայրապետը վշտակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ժողովրդին։

«Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը մխիթարություն պարգևի մահացածների հարազատներին և առողջություն շնորհի ահաբեկչությունից տուժած վիրավորներին:

Մեր մաղթանքն է, որ Լիբանանի բարեպաշտ ժողովուրդը շուտով հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ կյանքն ու ստեղծագործ աշխատանքը», - ասված է Նորին Սրբության ցավակցագրում: