Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եթովպիայի Եկեղեցու առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եթովպիայի Եկեղեցու առաջնորդին 21.04.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եթովպիայի Եկեղեցու առաջնորդին

     Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Եթովպիայի պատրիարք և Կաթողիկոս Աբունա Մաթիասին Լիբիայում ծայրահեղականների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
     Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Մաթիաս Պատրիարքին և Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:
     «Այս օրերին, երբ մեր ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ ուղղում միջազգային հանրությանը հաստատուն մնալ աշխարհում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության գործում, խստագույնս դատապարտում ենք մեր քրիստոնյա եղբայրների զանգվածային սպանությունը և հորդորում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու նման հանցագործություններն ու ոճիրները», - ասվում է Հայոց Հայրապետի ցավակցագրում: