Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր նախագահին 20.02.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր նախագահին

     Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
    «Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին և գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»,- ասվում է շնորհավորագրում:

     Նորին Սրբությունը մաղթել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը Հայրենիքի համար լինի զարգացման բեկումնային ժամանակահատված, երբ մեր ժողովրդի կյանքը կընթանա անշեղ վերելքի ու բարգավաճման ուղիով և կհաղթահարվեն հիմնախնդիրներն ու դժվարությունները:
    Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց և Հայրապետական իր օրհնությունը բերեց ՀՀ նախագահին: Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը մաղթեց, որ Երկնավոր Տերը զորացնի ՀՀ նախագահին և հայրենի իշանություններին և նոր ձեռքբերումներ պարգևի երկրի շենացման, ազգային իղձերի իրագործման ճանապարհին: