Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիա
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի, ինչպես նաև եկեղեցական վարչական անդամների հետ: