Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

        Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա` մասնակցելու աշխարհի կրոնապետերի համաժողովին:

        Հայրապետական պատվիրակության կազմում են Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ոսկան արք. Գալփաքյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը: Հայրապետական պատվիրակության հետ Մոսկվա մեկնեց նաեւ Տ. Վիգեն եպս. Այքազյանը, ով համաժողովին կմասնակցի իբրեւ ԱՄՆ եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ: