Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Միացյալ Նահանգներ
Հունվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխատանքային այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը: