Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթրյան աբբայությունում Վեհափառ Հայրապետը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ կհանդիսապետի 1915 թ. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված արարողությունը:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: