Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԼՂՀ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԼՂՀ
Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կմասնակցի ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: