Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց ՀԵՀԵԿ երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին

Գարեգին Բ կաթողիկոս. ՙ Աստծո հետ, Աստծով ապրել նշանակում է լինել զորեղ և կարող հանձնառությունների, բարի արարքների և հավատքի գործերի՚
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, մեկնեց Ծաղկաձոր, ուր հանդիպում ունեցավ հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին: ՀԵՀԵԿ այս երկրորդ պատգամավորական ժողովին մասնակցում էին 30 երկրներից ժամանած շուրջ 150 երիտասարդներ:
Հանդիպման սկզբում ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նաև պատասխանատուն է Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատգամավորական ժողովի մասնակիցներին: Հովնան Սրբազանը երիտասարդների անունից երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Եկեղեցու շուրջը համախմբված երիտասարդության հանդեպ ցուցաբերվող հայրական հոգատար վերաբերմունքի համար, ապա Նորին Սրբությանը տեղեկացրեց եռօրյա ժողովի արդյունքների մասին:
Այնուհետև հավաքված երիտասարդներին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով ժողովի մասնակիցների հետ հանդիպման առիթով: ՙԻնձ համար մեծ գոհունակություն է տեսնել աշխարհի տարբեր հայ գաղթօջախներից Հայրենիքում համախմբված երիտասարդ զավակներիդ հայաստանաբնակ մեր հայորդիների հետ միասին` զորացնելու ձեր սերը առ հայրենին, հանդեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՚, - նշեց Վեհափառ Հայրապետը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն հայտնեց, որ ՀԵՀԵԿ-ն իբրև կառույց կայացել է, ձևավորվել է համախմբումների գեղեցիկ ավանդույթը, ինչը վստահություն է ներշնչում, որ եկեղեցասեր երիտասարդական այս շարժումը պիտի նոր թափ առնի և նորանոր անդամներով համալրի իի շարքերը: Նորին Սրբությունը կարևորեց երիտասարդների ներկայությունը Եկեղեցում` նշելով, որ նրանք, հաղորդ դառնալով եկեղեցական կյանքին ու առաքելությանը, պիտի դառնան առաքյալները նոր ժամանակների, մեր հավատքի տարածման, ազ•ային սրբությունների, ավանդույթների և արժեքների քարոզչության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին իրենց այս տարիքում հիշել Աստծուն և ապրել Նրա պատվիրաններով, որպեսզի զերծ մնան սայթաքումներից, սխալ ընթացքներից, այլ, ունենալով Աստծո պատգամներն իրենց առաջնորդող, լցվեն բարությամբ, սիրով, նախանձախնդրությամբ հավատքի, մեր Սուրբ Եկեղեցու և ազգային նվիրական արժեքների նկատմամբ: ՙԵկեղեցու օրհնության ներքո գտնվող մարդիկ առանձնահատուկ շնորհի ներքո են: Նրանք Աստծո օրհնության, սիրո ու ողորմության ներքո են, և Աստծո Աջը միշտ նրանց հովանի է, զորակից և առաջնորդող: ...Մենք անշուշտ նախանձախնդիր ենք, որ մեր ժողովրդի զավակներն ամենքը` մանուկ, երիտասարդ, պատանի, տարեց, համախմբված լինեն մեր Եկեղեցու օրհնության ներքո, որովհետև լինել Աստծո հետ, Աստծով ապրել նշանակում է լինել զորեղ և կարող հանձնառությունների, բարի արարքների և հավատքի գործերի՚, - ասաց Նորին Սրբությունը: Հայոց Հայրապետը մաղթեց երիտասարդներին իրենց կյանքն ապրել աստվածսիրության և ազգասիրության վեհ գաղափարներով, որպեսզի ոչ մի երիտասարդ չշեղվի ճշմարիտ ճանապարհից և միշտ արժանանա Երկնավոր Տիրոջ, հայրերի և գալիք սերունդների օրհնության: ՙՄեր կյանքն ապահով և անվտանգ է, եթե մեր կյանքը և լինելությունը խարսխված լինեն այս երկու նվիրական արժեքների վրա՚, - նշեց Նորին Սրբությունը` վերստին հորդորելով ներկաներին այդ ոգով և գիտակցությամբ իրենց նպաստը բերել Հայոց Եկեղեցու առաքելությանը, ազգային կյանքի շինությանն ու լուսավոր ապագայի կերտմանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին` երիտասարդների նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ ուշադրության և կազմակերպության ազգանպաստ գործունեության համար, ինչպես նաև կենտրոնական գրասենյակի պաշտոնեությանը` ժողովի արդյունավետ կազմակերպման համար:
Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետը զրույց ունեցավ աշխարհի տարբեր կողմերից հավաքված երիտասարդ պատվիրակների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: