Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա եւ Հնդկաստան
Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Փարիզ, ուր կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը եւ Հայրապետական իր օրհնությունը կբերի թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին:
Փետրվարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբությունը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությունը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտոնեությանը եւ ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նա եւ տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Ար եւելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի:
Այցի ժամանակ նախատեսվում են նա եւ պաշտոնական հանդիպումներ:
Հնդկաստան այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցելու են Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Տ. Կտրիճ քահանա Դ եւեջյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր