Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս:
Նորին Սրբության շքախմբում են ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը որպես գավազանակիր եւ կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային եւ նահանգային իշխանությունների, ինչպես նաեւ Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին: