Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի թաղման արարողությանը

Դեկտեմբերի 8-ին Մոսկվա մեկնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մասնակցելու համար Մոսկվայի եւ Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի թաղման արարողությանը:

Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր: